«Ամբերդի» տնօրեն Դավիթ Հախվերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ՀՀ ներդրումային հոսքերի մասին

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է մի շարք տնտեսական խնդիրների, մասնավորապես այն հարցին, թե ներկա փուլում ինչ գրավչություն ունի Հայաստանը ներդրումների առումով։

Դավիթ Հախվերդյանի դիտարկմամբ` նախորդ տարի, համավարակի և պատերազմի պատճառով, մեր ներդրումային հոսքերը մոտ են զրոյական ցուցանիշին։ Ըստ նրա` զուտ համախառն ներդրումային ներհոսքը ինն ամիսների տվյալներով կազմում է մոտավորապես 38 մլրդ դրամ, սակայն օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը կազմում է 311 միլիոն դրամ, իսկ սա նշանակում է, որ գլոբալ իմաստով մենք ներդրումներ չենք ներգրավել 2020 թվականին։ Ամբողջական հարցազրույցին ծանոթացեք այստեղ։